«Բարսելոնան» հայտարարեց Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագի տրանսֆերի մասին
Ուրուգվայի «Բոստոն Ռիվեր» ակումբի պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:
Կատալոնացիները 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել են 5 տարվա պայմանագիր, հրաժարագինը կազմել է 100 մլն եվրո:
Արաուխոյի համար «Բարսելոնան» կվճարի 1,7 մլն եվրո, իսկ պարգևավճարների հաշվին այդ գումարը կարող է աճել մինչև 5,2 մլն:
Խաղացողը հանդես կգա «Բարսելոնայի» երկրորդ թիմում: Եթե նա տեղափոխվի առաջին թիմը, հրաժարագինը կարող է աճել մինչև 200 մլն եվրո:
Արաուխոն Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագն է: