211652_close_icon
views-count2284 դիտում article-date 16:50 27-06-2020

ԱՄՆ կոնգրեսը հավանության է արժանացրել Վաշինգտոնը առանձին նահանգ դարձնելու գաղափարը

ԱՄՆ Ներկայցուցիչների պալատի մեծամասնությունը կողմ է արտահայտվել մայրաքաղաք Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելու մասին օրենքի նախագծին։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Օրինագիծը հավանության է արժանացել 232 կոնգրեսականների կողմից, դեմ է քբեարկել 18ը։ Կողմ քվեարկածները եղել են դեմոկրատները։ Վարչական տեսանկյունից՝ Վաշինգտոնը համարվում է Կոլումբիայի դաշնային շրջանը, որը ոչ մի նահանգի կազմում չի գտնվում։ Օրինագծի հեղինակը Դեմոկրատական կուսակցության անդամ Էլեոնոր Հոլմս Նորթոնն է, ով պնդում է, որ Վաշինգտոնը նահանգ դարձնելն ունի քաղաքական և ժողովրդագրական հիմնավորում։

Նմանատիպ նյութեր