1688 դիտում
14:01 25-06-2020
Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով․ Փաշինյան
Շարունակվում է հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցինք տեղեկատվության հետ կապված մասերը նաև տուրք տալով ահազանգերին, որ վայ, մարդու իրավունքները ոտնահարում ենք: Հիմա չենք ոտնահարում, ով ինչ ուզում, ասում է: Մեկն ասում է կորոնավիրուս չկա, մեկն ասում ա չիպ են դնում, ասում են հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, ասում են մի տեղ մասոնական ժողով ա, մի տեղ գեյերի ժողով ա, մի տեղ նատուրալների ժողով ա, մյուս տեղում հակահայկական ուժերի ժողով ա, մյուսում պրոթուրքական ժողով ա:
Այսինքն կառավարությունը կորոնավիրուսի շրջանում սաղ գործերը թողել էր և բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական ժողովներ կար, որ պլանավորել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, կորոնավիրուսի պայմաններում այդ բոլոր ժողովներն իրականացրինք, որոշումները կայացված են և բոլորը գոհ են: Այս պրոբլեմը կա ու սրա հետ այսօր առերեսվում ենք.,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
535 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1078 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից