211652_close_icon
views-count965 դիտում article-date 13:39 25-06-2020

Ճանապարհների նորոգման ոլորտում արդեն կա 31 մլրդ դրամի հաստատված ծախս. Պապիկյան

Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2020-ի պետական բյուջեում: Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկում են Թուրքիայի սահման-Վանաձոր-Մարգարա-Տաշիր-Վրաստանի սահման ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման և հեղինակային վերահսկողության ծառայությունների համար հատկացնել 1 մլրդ 732 մլն 805 հազար դրամ: «Նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման համար՝ 434 մլն 645 հազար դրամ: Առնվազն վատ չի, ամեն ինչ իր հունի մեջ է ընկնում արդեն: Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք այլ տեխհսկող ներգրավելու միջոցներ ձեռնարկեցինք: Կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ ծախսերից զատ, մենք կունենանք 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ ճանապարհների հիմնանորոգման նպատակներով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր