«Բերնլիի» երկրպագուն մտադիր չէ ներողություն խնդրել «Սիթիի» հետ խաղում իր տարածած պաստառի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բերնլիի» երկրպագու Ջեյք Հեփլը իր վրա է վերցրել պատասխանատվությունը՝ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիի»հետ խաղում տարածած պաստառի համար, որի վրա գրված էր. «Սպիտակների կյանքը կարևոր է»:
Հեփլը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Ես կցանկանայի ներողություն խնդրել... Գրողը տանի, ոչ մեկին: Ակնհայտ է, որ մեր օրերում ասել, թե սպիտակների կյանքը կարևոր է, դա ռասիզմ է»:
Այդ գրառումից հետո Հեփլի սոցիալական էջը արգելափակել են:
Նշենք, որ երբ խաղից առաջ խաղացողները ծնկի են եկել՝ ի պաշտպանություն Black Lives Matter («Սևերի կյանքը կարևոր է») շարժման, ստադիոնի վրայով ինքնաթիռ է անցել՝ White Lives Matter («Սպիտակների կյանքը կարևոր է, «Բերնլի») և մի քանի պտույտ գործելով, հեռացել է:
«Բերնլին» այս միջադեպի համար ներողություն է խնդրել իր պաշտոնական կայքում: