2946 դիտում
16:02 23-06-2020
Արցախի նախագահն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության: Այս մասին Ա. Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել Իվան Աթայանի անվան կրթական հիմնադրամին բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, իսկ մնացած մասն ամբողջությամբ կուղղեմ Արցախի ազատամարտիկների միության ֆոնդին, որի վարչության անդամ եմ հանդիսանում և լիովին վստահում եմ կառույցի աշխատանքի թափանցիկությանը: Գումարը կծառայի առաջին կարգի զինհաշմանդամների տարբեր սոցիալական խնդիրների լուծման նպատակով»,- գրել է Հարությունյանը:
Նախագահը հիշեցրել է, որ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատած տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձը պարբերաբար տրամադրել է տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը:
«Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո՛չ աշխատավարձ եմ ստացել, ո՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից»,- նշել է Արցախի նախագահը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0387437001592908432851598.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
16:46 29-12-2021
«Հայաստան» խմբակցությունը «13–րդ աշխատավարձը» կուղղի բարեգործության. Ագնեսսա Խամոյան
18004 դիտում
15:59 18-10-2018
ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1999 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1117 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին