211652_close_icon
views-count60413 դիտում article-date 13:49 23-06-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Honda-ն. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտաշիսյան 62/3 հասցեի դիմաց բախվել են Mercedes G55 մակնիշի և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու վթարի մասին տեղեկությունը փոխանցել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Նշված կենտրոնի օրվա պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է տեսուչ Բենիկ Արզումանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջ-փրկարարները կատարել են նաև ճանապարհի լվացման աշխատանքներ։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր