211652_close_icon
views-count3763 դիտում article-date 22:30 22-06-2020

Մի շարք կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանից «Իրավունքի և Արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանից «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանից «ԳԼՈՍՍԱ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշոտ Համբարձումյանից «Freedom» խմբի ղեկավար Արկադի Մելքոնյանից «Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» շարժման ղեկավար Ա.Ռուբենից 22.06.2020թ. [b]Հանցագործության մասին հաղորդում[/b] Իրավապահ կառույցների հարգելի՛ ղեկավարներ, 2020 թվականի մարտի 12-ի ՀՀ վարչապետի որոշմամբ COVID-19 համավարակի տարածման կանխարգելման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն։ 2020 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Առողջապահության նախարարի կողմից ստորագրվել է N1370-Ա hրամանը «Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի թիվ 1090-ա հրամանում փոփոխություն կատարելու մասին», որում կոնկրետ նշվում է «նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի» բուժման համար «Պլակվենիլ» դեղամիջոցի (հիդրօքսիքլորոքվին) կիրառման հրահանգը։ ՀՀ Առողջապահության նախարարության ու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքերում բացակայում է 2020 թվականի մարտի 25-ի թիվ 1090-ա հրամանը։ Իսկ 2020 թվականի ապրիլի 28-ի հրամանը բացակայում է ՀՀ ԱՆ կայքում, առկա է միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։ http://moh.am/#1/900002 https://ncdc.am/coronavirus/technical-documents/ ՀՀ Առողջապահության նախարարի 28.04.2020թ-ի N 1370 - Ա հրամանում հստակ նշված է, որ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) թեթև, միջին և ծանր ընթացքի դեպքում, կրիտիկական վիճակում և ռիսկի խմբի անձանց մոտ (60-ից բարձր տարիք և/կամ շաքարային դիաբետ, թոքերի կամ սրտի քրոնիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, երիկամային անբավարարություն, իմունադեֆիցիտային վիճակներ
) անհրաժեշտ է նշանակել հիդրօքսիքլորոքվինը (Պլակվենիլ` Plaquenil) (Տե՛ս փաստաթուղթ N1): 2020 թվականի հունիսի 4-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հրավիրել էր հանրային կոնսիլիում ուղիղ եթերում, որի ընթացքում համաճարակաբան Արման Բադալյանը հստակ նշեց, որ COVID-19-ի բուժման համար Պլակվենիլ դեղամիջոցով կատարվում են կլինիկական փորձարկումներ։ Հղում` https://www.facebook.com/watchparty/685560115569606/?entry_source=USER_TIMELINE - Տե՛ս 46-րդ րոպեից։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն COVID-19-ի բուժման համար Պլակվենիլ (հիդրօքսիխլորոխին – гидроксихлорохин) դեղամիջոցը կիրառվում է “Solidarity” կլինիկական հետազոտության շրջանակներում, որը սկսվել է 2020 թվականի մարտ ամսից, սակայն 2020 թվականի մայիսի 24-ին հետազոտությունը դադարեցվել է, քանի որ դեղամիջոցի կիրառումից դիտվել են մահացության բարձրացում և սրտային առիթմիայի ավելացում։ https://www.who.int/ru/emergencies/diseases/novel-coronavirus-2019/global-research-on-novel-coronavirus-2019-ncov/solidarity-clinical-trial-for-covid-19-treatments https://www.who.int/ru/news-room/q-a-detail/q-a-hydroxychloroquine-and-covid-19 https://www.theguardian.com/world/2020/may/25/who-world-health-organization-hydroxychloroquine-trial-trump-coronavirus-safety-fears https://www.bbc.com/news/health-52799120 https://www.cbc.ca/news/world/france-italy-belgium-act-to-stop-use-of-hydroxychloroquine-for-covid-19-over-safety-fears-1.5586220 https://www.independent.co.uk/news/health/hydroxychloroquine-coronavirus-trump-clinical-trial-who-suspended-malaria-a9531801.html https://www.reuters.com/article/health-coronavirus-hydroxychloroquine-fr/eu-governments-ban-malaria-drug-for-covid-19-trial-paused-as-safety-fears-grow-idUSKBN2340A6 https://www.theguardian.com/world/2020/jun/03/covid-19-surgisphere-who-world-health-organization-hydroxychloroquine Հրապարակվել է նաև COVID-19-ով հիվանդների բուժման համար փորձարարական դեղերի օգտագործման վերաբերյալ 2020 թվականի ապրիլի 9-ի ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի խորհրդատվական զեկույցը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ https://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0007/439576/experimental-medicines-COVID-19.pdf?ua=1 Չնայած ԱՀԿ-ն 2020 թվականի մայիսի 24-ին դադարեցրել է հետազոտությունը, Հայաստանում դեռևս շարունակում է գործել Առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 28-ի N 1370 - Ա հրամանը։ Հետևաբար COVID-19 դրական ախտորոշում ունեցող հիվանդներին շարունակում են նշանակել Պլակվենիլ (հիդրօքսիքլորոքվին): ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն մարդն ունի Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք։ Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը 1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: 2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը: 4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին: Քանի-որ Հայաստանը մասնակցում է ԱՀԿ-ի կողմից կազմակերպված COVID-19-ի բուժման «բժշկական փորձերին», ապա պետք է փորձին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի մանրամասն տեղեկացվի հետազոտության մասին և ստորագրի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։ Սակայն, «COVID-19 դրական» ախտորոշում ունեցող ոչ մի քաղաքացու ՀՀ տարածքի ոչ մի բժշկական հաստատությունում որևէ հետազոտության մասնակցության մասին չի տեղեկացվում և որևէ հետազոտության մասնակցության համաձայնագիր չի ներկայացվում։ Հետևաբար, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի N 1370 - Ա հրամանով ՀՀ-ում կատարվում են ԱՊՕՐԻՆԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ, որոնք շարունակվում են առ այսօր և որոնց արդյունքում հնարավոր է գրանցված լինեն մահեր։ Համաձայն Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի (Ախտաբանաանատոմիական գործունեություն) 4-րդ կետի՝ Ախտաբանաանատոմիական դիահերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի` կյանքի օրոք հայտնած կամքը կամ ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ` 1) երբ պացիենտը մահացել է հիվանդանոցային հաստատությունում, և առկա է ճշտված եզրափակիչ կլինիկական ախտորոշում. 2) վարակիչ հիվանդությունների և Կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի առկայության կամ դրանց կասկածի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի. 3) չարորակ նորագոյացություններից մահվան դեպքում, երբ բացակայում է դրանց հյուսվածաբանական հաստատումը (վերիֆիկացիան). 4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում: 5. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ կետը ընդունվել է 2020 թվականի մարտի 31-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։ http://www.irtek.am/views/act.aspx?aid=1398 https://shabat.am/am/article/223206/Koronavirusayin-hivandutyan-hetevanqov-mahacatsnery-chen ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի մարտի 26-ին։ Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների 26.03.20 – 30.03.20 ներառյալ գրանցվել է մահվան 7 դեպք, որոնցից ոչ մի դեպքում դիահերձում չի կատարվել, թեև ՀՀ մասնագետները հայտնել են իրենց պատրաստակամությունը` կատարել իրենց աշխատանքը։ https://ncdc.am/page/15/ https://www.azatutyun.am/a/30510744.html https://www.youtube.com/watch?v=ktynORQ8nqk Հաշվի առնելով վերոգրյալը, հանգում ենք հետևյալ եզրակացություններին 1. ՀՀ Առողջապահության նախարարը 2020թ-ի ապրիլի 28-ին ստորագրել է N 1370-Ա հրամանը (փաստաթուղթը կցվում է), որը չի հրապարակվել ԱՆ պաշտոնական կայքում և, հետևաբար, պահվել է հանրությունից գաղտնի։ 2. ՀՀ Առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով ՀՀ-ում «COVID-19 դրական» ախտորոշմամբ հիվանդներին նշանակվել է Պլակվենիլ (հիդրօքսիքլորոքվին) դեղամիջոցը, ինչը կատարվել է ԱՀԿ-ի կողմից 2020 թվականի մարտ ամսին աշխարհի շուրջ 60 երկրում, այդ թվում նաև Հայաստանում «Solidarity» հետազոտության շրջանակներում։ 3. «COVID-19 դրական» ախտորոշմամբ հիվանդները ստանալով փորձարարական Պլակվենիլ դեղամիջոցը` տեղեկացված չեն եղել, որ մասնակցում են կլինիկական հետազոտության և չեն ստորագրել դրան մասնակցելու համաձայնագիր։ Հետևաբար խախտվել է ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն մարդու Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ 4. 2020 թվականի մայիսի 24-ին ԱՀԿ-ն հայտարարել է Պլակվենիլ դեղամիջոցով կլինիկական հետազոտույունները դարեցնելու մասին, քանի-որ դրանից ավելացել են մահվան դեպքերը և սրտային բարդությունները։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիների շրջանում հերթական ապօրինի կլինիկական հետազոտությունները կարող են պատճառ լինել ՀՀ-ում COVID-19-ից մահվան դեպքերի բարձր թվի համար։ 5. Չնայած «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին ՀՀ օրենքի» 41-րդ հոդվածի 4-րդ կետը մինչև 2020 թվականի մարտի 31-ը հստակ պահանջում էր կատարել պարտադիր դիահերձում բոլոր տեսակի ինֆեկցիոն պատճառով մահերի դեպքում, սակայն, մինչև օրենքում փոփոխություն կատարելը COVID-19-ից մահացած 7 անձ չի դիահերձվել։ Ելնելով վերոգրյալից խնդրում ենք Ձեզ սույն գրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ, պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր մեղավոր են այս ապօրինությունների համար, իսկ հանցագործության կանխման նպատակով ձեռնարկել անհապաղ միջոցառումներ։

Նմանատիպ նյութեր