211652_close_icon
views-count32638 դիտում article-date 21:01 21-06-2020

Վանաձորցի երիտասարդները հաճելի անակնկալ են մատուցել բուժաշխատողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր բուժաշխատողի օրն է: Վանաձորում բուժաշխատողների օրը նշելու նպատակով Վանաձոր համայնքի ավագանու անդամ Վահե Կռոյանի նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ Վանաձորի բժշկական կենտրոնի և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի, Հոգենյարդաբանական դիսպանսերի աշխատակիցներին շնորհավորել են ծաղիկներով ու երաժշտական կատարումներով: Վանաձորի բժշկական կենտրոն երիտասարդները մուտք են գործել ԲԿ-ի տնօրենի ուղեկցությամբ, պահպանելով անվտանգության կանոնները: Մյուս բուժհաստատությունների աշխատակիցներին ծաղիկները փոխանցվել են անվտանգության աշխատակցի միջոցով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր