Բանակի օրվան ընդառաջ՝ հաճելի անակնկալ երեխաներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցի աշակերտները` Բանակի օրվան ընդառաջ, այցելել են Քանաքեռի N զորամաս:
Երեխաները շնորհավորանքի խոսքեր են հղել զինվորներին և սպաներին, մեծարել նրանց` անձնվեր ծառայության համար:
Օրն ավելի գեղեցիկ և հաճելի դարձնելու համար աշակերտներն իրենց հետ տարել էին քաղցրավենիք և մատուցել զինվորներին: