211652_close_icon
views-count90228 դիտում article-date 17:09 21-06-2020

ԼՐԱՑՎԱԾ. Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, երեկվանից գյուղի 50-ից ավելի տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի Գայ գյուղում, որը սովետական տարիներին հայտնի էր Խաթունախ անվամբ, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով գյուղի Գարնանային փողոցում էլկետրասյունը տապալվել է, ինչի հետևանքով երեկվանից 50-ից ավելի տներ էլ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մոտ 30 րոպե տևեց քամին, ինչի հետևանքով դարն ապրած էլեկտրասյունը տապալվեց: Ուշ, թե շուտ տապալվելու էր, ինչպես մյուս սյուները, քանի որ բազմաթիվ անգամ դիմել ենք էլեկետրոցանց, որպեսզի ոչ միայն սյուները, այլև ամբողջովին փտած էլկետրալարերը փոխեն, սակայն միշտ լսում էինք նույն պատասխանը՝ վերջը լավ կլինի: Վերջն էլ էն եղավ, որ երեկվանից 50-ից ավելի տներ անլույս նստած ենք: Լրիվ մեզ զգում ենք 90-ականների ժամանակ: Եթե պատկան մարմիններն ուզենան, կարճ ժամանակում խնդիրը կլուծեն: Ողջ գյուղը կանոնավոր էլեկտրաէներգիայի սպառման համար վճարումները կատարում է: 100 դրամ պարտք ունենանք՝ քթներիցս կբերեն: Հիմա, որ իրենց մեղքով ողջ ջերմոցներում փչանում է գյուղմթերքն ու ծաղիկները, բա ովա՞ պատասխան տալու: Էդ ամենը վարկով վերցրել, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ ենք տվել, որ մի քանի կոպեկ հետ գցենք, էն էլ առը հա, թե հետ գցեցինք: Մարզպետարան էլ ենք տեղեկացրել, բայց ոչ մի օգուտ: էլեկտրացանցից էլ եկել են, որպես դիտորդ նայել են, արձանագրել են, նկարել են ու գնացել»: Այս պահին այստեղ է նաև համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը, սակայն գյուղապետարանը այդքան ֆինանսական միջոցներ չունի և որն ամենակարևորն է՝ պատասխանատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի չինովնիկներն են: Էլկետրասյան վրա տեղադրված է եղել նաև արագիլի բույն և սյան տապալման հետևանքով արագիլի 3 ձագերը սատկել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Ս. Մարկոսյանն էլ ասում էր. «Էս էլեկտրական հոսանքի հարցերը «Մուսալեռ» մասնաճյուղի բալանսում են, իմ բալանսում են ցերեկային լույսերը: Իսկ այս պարագայում պատասխանատուն էլեկտրական ցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղն է: ժողովուրդը պայմանանագիր ունի մասնաճյուղի հետ և կանոնավոր մուծումներն էլ անում է: Ոստիկանությունից էլ զանգահարեցին նոր, որ էլեկտրասյուներն արդեն բերում են, ճանապարհին են»: [b]*** 18։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ խնդրի մասին տեղեկանալով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը՝ այնուհետև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ձեռնարկեցին անհրաժեշտ հրատապ միջոցառումներ, և օպերատիվորեն գյուղ ժամանեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր գյուղ էին ժամանել՝ զինված հատուկ տեխնիկաներով, իրենց հետ բերելով բետոնե 2 հենասյուներ, բարձր որակի էլեկտրալարեր։ Էլեկտրոցանցի աշխատակիցները կարճ ժամանակում վերականգնեցին ոչ միայն տապալված, այլև իրենից վտանգ ներկայացնող հենասյունը, այն նույնպես հեռացրեցին և փոխարինեցին նորով։ Գյուղացիներն էլ իրենց խոսքում ասում էին. «Փաստորեն, մինչև մարզի ոստիկանապետն ու մարզպետը չխառնվեցին, սայլը տեղից չշարժվեց; Ասա, տնաշեններ, եթե պիտի անեիք, ինչի՞ մի ամբողջ օր 50-ից ավելի տան բնակիչների անլույս թողեցիք։ Երևի արդեն, եթե նման դեպք լինի, ահազանգենք մարզի ոստիկանություն ու էդ ժամանակ մեր խնդիրները կլուծվի։ Ամեն դեպքում, գյուղի անունից շնորհակալություն ենք հայտնում մարզի ոստիկանությանը, Էջմիածնի ոստիկանությանը, ովքեր նույնպես աջակցեցին խնդիրը կարճ ժամանակում լուծելու աշխատանքներում, մարզպետարանին։ Դե, մեր գյուղապետի մասին էլ խոսք չկա։ Մարդը էրեկվանից կես մարդ էր լինում, որ խնդիրը լուծվեր»։ Եվ խնդիրը լուծվելուց հետո արդեն էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր