211652_close_icon
views-count6742 դիտում article-date 14:25 21-06-2020

Ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ բուժաշխատողներ, Հիպոկրատի երդվյալներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի այս օրերին ես ուզում եմ առանձնահատուկ երախտիքի խոսք ուղղել ձեզանից յուրաքանչյուրին: Այս օրերին դուք իսկապես հերոսական պայքար եք մղում աշխարհը պատուհասած համավարակի դեմ: Ձեզանից շատերն, արդեն ամիսներ շարունակ, կտրված լինելով ընտանիքներից, հարազատներից ու երեխաներից՝ անձնվիրաբար, օրուգիշեր պայքարում են մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման համար: Հավատացե՛ք, մենք դա տեսնում ու անասելի բարձր ենք գնահատում: Տոնական այս օրը դուք անցկացնում եք վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապբուժօգնության ծառայությունում` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, անմնացորդ նվիրումով կատարում աստվածահաճո այս առաքելությունը: Ուզում եմ, որ դուք վստահ լինեք՝ ձեր անձնազոհությունն ու նվիրվածությունը մենք շատ բարձր ենք գնահատում: Համոզված եղեք, որ դժվարին այս պայքարում մենք ձեր կողքին ենք: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մաղթում եմ կամք ու տոկունություն, ձեր ընտանիքներին ու համայն հայ ժողովրդին՝ քաջառողջություն: Աստված պահապա՛ն ձեզ բոլորիդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր