211652_close_icon
views-count26557 դիտում article-date 11:32 21-06-2018

Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ: Ձեր աշխատանքային օրը չի սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչեւ փոքրիկի լույս աշխարհ գալը եւ դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը: Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը, այլեւ գթասրտությունն ու համբերատարությունը: Ձեր առաքելության հաջող իրականացմամբ են պայմանավորված առողջ ապրելակերպի արմատավորումը եւ բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Դրանք պետության սոցիալական քաղաքականության գերակայություն ու հասարակության կայուն զարգացման նախապայման են, որոնց կյանքի կոչելու համար մենք ունենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ: Վստահ եմ, որ այն, զուգորդվելով ձեր նվիրված աշխատանքի հետ, թույլ կտա ունենալ Հայաստանին արժանի առողջապահական համակարգ եւ համաքայլ ընթանալ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին: Անկեղծ շնորհակալության ու երախտիքի խոսք եմ ուղղում բոլորիդ` ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքը պատվով կատարելու համար: Ցանկանում եմ, որ միշտ արժանի լինեք ձեր բարձր կոչմանը: Կրկին շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր