211652_close_icon
views-count1305 դիտում article-date 16:56 20-06-2020

Արոտավայրերը համայնքապետարանների սեփականությունը չեն, այդ ինստիտուտը պետք է աշխատի. Տավուշի մարզպետ

«Արոտավայրը հանրային պետական սեփականություն է, դա տրված է համայնքապետարաններին՝ տնօրինման և օգտագործման իրավունքով, ոչ թե՝ որպես սեփականություն, մեր պարտականությունն է, որպեսզի այս ինստիտուտը աշխատի: Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են համայնքապետեր և գյուղապետեր: Մարզպետը նշել է, որ Տավուշի մարզում կա 60.000 հա արոտավայր, որը պետք է լիարժեք և արդյունավետ օգտագործվի: Քննարկմանը կարևորվել է վարձակալության պայմանագրերերում արոտավայրերի օգտագործման որակական չափանիշների առկայությունը և դրանց հանդեպ հետևողականությունը: «Դուք պարտավոր եք ամեն ինչ անել, որ բնակիչն իր տնտեսությունը վարելու ընթացքում որևէ խնդիր չունենա: Բոլորին հավասար հնարավորություն պետք է տալ: Գործունյա, ձեռներեց մարդուց ավելի թանկ մարդ չկա մեզ համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա հաջողի»,- իր խոսքն այսպես եզրափակեց մարզպետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր