211652_close_icon
views-count2491 դիտում article-date 23:46 19-06-2020

Եվրոստատը ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները

Եվրոստատը ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները Ըստ այդմ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 1025-ից հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։ Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։ Այս թվերը ոչ միայն արտացոլում են Հայաստանից արտագաղթի տեմպերի նվազման միտումները, այլ նաև դյուրացնում են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը։

Նմանատիպ նյութեր