211652_close_icon
views-count15541 դիտում article-date 22:57 02-07-2017

Աֆրիկայից Իտալիա ապօրինի միգրացիային մասնակցած 2 ադրբեջանցիներ են ձերբակալվել

Իտալիայի ոստիկանությունը քննում է Ադրբեջանի 2 քաղաքացիների դեմ գործը, որոնք կասկածվում են Աֆրիկայից ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ: Ինչպես հայտնում է haqqin.az-ը` հուլիսի 1-ի առավոտյան Իտալիայի ոստիկանությունը դուրս է եկել 45 մարդուց կազմված միգրանտների խմբի հետքի վրա, որոնք ափ են իջել Իտալիայի Ապուլիա մարզի Գալիպոլի կոմունայի մոտ: 29 տղամարդուց, 5 կնոջից եւ 11 երեխայից կազմված խումբը եկել էր ամերիկյան դրոշի ներքո լողարկած նավակով: Նրանց հետ միասին ձերբակալվել է 2 ադրբեջանցի, որոնք էլ հենց, ինչպես ենթադրում են ոստիկանները, միգրանտների տեղափոխության կազմակերպիչներն են: Միևնույն ժամանակ, Իտալիայի ՆԳՆ-ն ահազանգում է Աֆրիկայից միգրանտների ներհոսքի կտրուկ մեծացման մասին, որոնք ծովով են Ապենիններ գալիս:

Նմանատիպ նյութեր