211652_close_icon
views-count1013 դիտում article-date 13:29 19-06-2020

Լեգենդար Նունու Գոմեշը՝ ՎիվառոԲեթի դեսպան

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը եռամյա համագործակցության պայմանագիր է կնքել FeedConstruct և [url=https://www.betconstruct.com/]BetConstruct [/url]ընկերությունների հետ: Պորտուգալիայի հավաքականի կազմում Ֆուտբոլի Աշխարհի երկու և Եվրոպայի երեք Գավաթների մասնակցած Գոմեշը երեք տարի ժամկետով հանդես կգա որպես BetConstruct-ի և վերջինին կից գործող սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող FeedConstruct ընկերության դեսպան: «Հաճելի է միանալ BetConstruct ընտանիքին, հուսով եմ՝ երկար ժամանակով: Շնորհակալ եմ վստահության համար. Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք»,-ասել է Նունու Գոմեշը: Աշխարհի բազմաթիվ երկրներում հաջող գործունեություն ծավալող, առցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող առաջնակարգ BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը դրական սպասելիքներ ունի Գոմեշի հետ համագործակցությունից: «Մեծ ուրախությամբ բարի գալուստ ենք մաղթում լեգենդար Նունու Գոմեշին որպես մեր դեսպան՝ ակնկալելով գրավել նոր սպորտային հորիզոններ նրա ֆուտբոլային փորձառության և գիտելիքների շհորհիվ»,- նշել է BetConstruct ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Վիգեն Բադալյանը: Ավելացնենք, որ Նունու Գոմեշը հրավիրված էր մայիս ամսին անցկացված ընկերության աջակիցների մասնակցությամբ «Չեմպիոնների Զանգ» օնլայն տեսազրույցին, որը համախմբել էր մյուս բրենդ-դեսպաններին՝ ներառյալ Անդրեյ Շևչենկոյին և Յուրի Ջորկաեֆին:

Նմանատիպ նյութեր