211652_close_icon
views-count1174 դիտում article-date 22:19 18-06-2020

Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են դերբիին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է ֆուտբոլիստների վիճակի մասին՝ անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղից առաջ, հայտնում է [url=https://armsport.am/2020/06/18/klopp-3/]Armsport.am[/url]-ը: «Մենք մարզվել ենք, բայց խաղերում ինչ ասես կարող է տեղի ունենալ: Այս պահին բոլորը պատրաստ են խաղալ «Էվերթոնի» դեմ: Ոմանք ավելի շատ են մարզվում, ոմանք՝ ավելի քիչ: Ընդհանուր առմամբ, մեր թիմը լավ մարզավիճակում կլինի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում մերսիսայդցիների պաշտոնական կայքը: Անգլիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Էվերթոն»-«Լիվերպուլ» խաղը կկայանա հունիսի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: Կորոնավիրուսի համավարակի պատճառով Անգլիայի առաջնությունը մարտին դադարեցվել էր: Մրցաշարը վերսկսվել է երեկ՝ հունիսի 17-ին: «Ասթոն Վիլան» ընդունեց «Շեֆիլդ Յունայթեդին» (0-0), իսկ «Արսենալը» ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից» (0:3):

Նմանատիպ նյութեր