211652_close_icon
views-count3954 դիտում article-date 14:54 17-06-2020

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար: Անխտիր բոլորս պետք է. կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր