211652_close_icon
views-count7722 դիտում article-date 22:38 16-06-2020

Ալպերում ժայռից ընկել և զոհվել է աշխարհի չեմպիոնուհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժայռամագլցման աշխարհի պատանիների չեմպիոն, 16-ամյա ֆրանսուհի Լյուսի Դուադին զոհվել է՝ վայր ընկնելով 150 մետր բարձրությունից: Ողբերգությունը տեղի է ունեցել ֆրանսիական Ալպերում: Մարզուհին ժայռը մագլցելիս սայթաքել է և մեծ բարձրությունից ընկել: Լյուսի Դուադին պատանիների աշխարհի գործող չեմպիոնն էր բոուլդերինգ մարզաձևում, որն ընդգրկված է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: 2019 թվականին նա սկսել էր մասնակցել մեծահասակների մրցումներին և Կոլորադոյում Աշխարհի գավաթի հերթական փուլում տեղ զբաղեցրել լավագույն տասնյակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր