211652_close_icon
views-count1044 դիտում article-date 18:45 16-06-2020

Արցախի «Արդարություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի «Արդարություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, հունիսի 10-ից ԱԺ « Արդարություն» խմբակցությունը մասնակցում է 2019 թվականի պետական բյուջեյի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։ Ցավով պետք է նշենք, որ Աժ-ում բարձրացրած մեր հարցերը հաճախ «փշերով» է ընդունվում, իսկ երբեմն որոշ պատգամավորներ իրենց վրա են վերցնում կառավարությանը հասցեագրած մեր հարցերին պատասխանողի «դժվարին դերակատարությունը»։ Սիրելի՛ հայրենայկիցներ, Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը առ այն, որ ԱԺ-ում թույլ չենք տալու որևէ ձևական քննարկում, հետևելու ենք իշխանությունների կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագրի օրինականությանը և արդյունավետությանը, ամեն ինչ անելու ենք թույլ չտալու բյուջեյի միջոցների ոչ հասցեական և ոչ նպատակային օգտագործումը։ Կոչ ենք անում ԱԺ մեր որոշ գործընկերներին գործել բացառապես Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական և Ազգային ժողովի աշխատակարգ օրենքների դրույթներին համապատասխան։»։

Նմանատիպ նյութեր