211652_close_icon
views-count11742 դիտում article-date 11:10 16-06-2020

Ազգային ժողովի մոտ լարված վիճակ է. բերման ենթարկվածների թվում ըմբիշ Ռոման Ամոյանն է. Armeniasputnik.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://armeniasputnik.am/armenia/20200616/23395269/azgayin-joxov-mot-larvats-vijak-e.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR3yIHIZoWLgsEj17PwCOHP_taJm5e6XJI7Bx0Mm4ruYpfwGWNpTbML9A5w]Armeniasputnik.am[/url]-ը գրում է. Ոստիկանները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ այժմ քննարկվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցը։ Այս պահին Ազգային ժողովի մոտ են հավաքվել են Ծառուկյանի կողմնակիցները։ Ոստիկանները, սակայն, հաղորդում են, որ արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների անցկացումը։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքվում նաև ԱԺ մոտակա տարածքներում։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիա անողներին, նրանց միջև տեղի ունեցավ քաշքշուք, երբ ոստիկանները բերման ենթարկեցին ըմբիշ Ռոման Ամոյանին։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=qsqheKYzqPA&feature=emb_logo]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր