211652_close_icon
views-count17639 դիտում article-date 20:17 15-06-2020

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս». եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային. Նաիրա Զոհրաբյանի հերքումը. Newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/14391?fbclid=IwAR1-zRt81GpF_aJTnc3wsL_9KMJwQjcrRcXWNQ-D6JCHdaQl06srpOENs00]Newmedia.am-[/url]ը գրում է. Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել գրառմամբ, որում հերքում է ԱԱԾ հրապարակումն այն մասին, թե ինքը երդում է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր խոստումնագրեր էր հրապարակել ԲՀԿ-ական մի քանի պատգամավորի անունով, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանի: Զոհրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ: Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»:

Նմանատիպ նյութեր