211652_close_icon
views-count718 դիտում article-date 13:17 19-06-2023

Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ նիստի մասին․ NEWS.am

Երևի դիմեմ փաստաբանների օգնությանը, որովհետև չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Առանց որևէ պարզաբանման՝ ինչ ուզում, անում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԲԴԽ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը: Գրում է NEWS.am-ը։

Նշենք, որ ԲԴԽ նիստում  քննարկվում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:

Նա հայտարարեց, թե բռնի ուժ կիրառելու հրահանգներ են տալիս։

«Ես միջնորդեցի, որ հնարավորություն տան՝ ընդմիջում հայտարարվի, որ հաղորդում ներկայացնեմ, դրան էլ չանդրադարձան։ Ուղղակի միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններն են քննարկվում», - ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Հարցին, թե ինչի՞ վերաբերյալ է ուզում հաղորդում ներկայացնել՝ դատավորը պարզաբանեց. «Ուզում եմ հասկանալ՝ ճիշտ լսեցի՞, թե՞ չէ, որ ասաց՝ ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի՝ իմ նկատմա՞մբ, ասաց՝ չէ՛, գույքի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ հանցագործությա՞ն մասին հաղորդում ներկայացնեմ, թե՞ կարգապահական  պատասխանատվության ենթարկելու», - նշեց նա։

ԲԴԽ-ն որոշել է դռնփակ ռեժիմով քննել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդությունը: «Ես ասացի՝ իմ անձնական տեսագրումը, ձայնագրումը կարո՞ղ եմ անել: Ասում է՝ չէ, ու կարգադրիչներին հրահանգում է... ես նաեւ բերել էի համապատասխան բարձրախոս, որ կարողանամ հրապարակել, այդ բոլոր գույքերը վերցրեցին, դուրս հանեցին: Հիմա թույլ տվեք ընդմիջումից օգտվեմ, փորձեմ հասկանալ, թե ինչ է կատարվում ներսում»,-ընդգծեց դատավորը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայում

Նմանատիպ նյութեր