78027 դիտում
19:26 15-06-2020
Երևանում պտտահողմը մի քանի րոպեում ԱՊՀ տարածքում նմանը չունեցող, եվրոպական չափանիշներին համապատասխան խոզաբուծարանի գոմերի մի քանի տանիք պոկել ու մոտ 600 մետր շպրտել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նուբարաշեն-Մասիս տանող ավտոճանապարհի Մասիսի խճուղու 5 հասցեում գործող խոզաբուծարանը 2 տարուց ավելի է, «Վասանավի» ՍՊԸ-ի տնօրինությունը կապիտալ վերակառուցել ու ստեղծել է խոզաբուծական ֆաբրիկա, որտեղ գոմերի թիվը 10-ն է, որից 6-ը կապիտալ վերանորոգված են եվրոպական չափանիշներին համապատասխան ու անգամ ԱՊՀ-ում և եվրոպական շատ երկրներում նման խոզաբուծարան չկա, կարելի է համարել էլիտար խոզաբուծարան: Ամեն հարմարանք խոզաբուծական ֆաբրիկայի տնօրինությունը ստեղծել է, որպեսզի պահպանվեն հիգիենայի տարրական կանոնները:
Այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 4-5 րոպեանոց պտտահողմը իր սև գործն է արել: Նոր կապիտալ վերանորոգված մի քանի գոմերի տանիքները իր գերաններով պտտահողմը բարձրացրել է մինչև 50-70 մ օդ և շպրտել 300-600 մետր հեռավորության վրա:
Խոզաբուծարանի աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Միակ սփոփանքը այն է, որ մարդկային կորուստ չունենք: Բայց խոզաբուծարանը կրել է միլիոնների վնաս:
Հույս ունենք, որ կառավարությունը գոնե այս պարագայում օգնության ձեռք կմեկնի, ինչի շնորհիվ տանիքները մեր ուժերով նորից կվերանորոգենք և հետագայում աշխատատեղեր կավելացվեն: Էս ֆերմայում մեծ թվով քաղաքացիներ են աշխատում, ովքեր իրենց օրվա ապրուստի խնդիրներն ենն լուծում, բայց հիմա՝ չգիտենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պտտահողմը ոչ միայն տանիքներն է վնասել, այլև կոտրել էլկետրայսուներ, պոկել էլեկտրալարեր, անգամ փայտե գերանի հարվածի հետևանքով կոտրվել է բետոնե պաշտպանիչ պարիսպը:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, սակայն փրկարարներն այստեղ անելիք չեն ունեցել: Միակ անելիքը այն է, որպեսզի կառավարությունը աջակցի, ֆինանսական աջակցություն ցուցաբերի, որ մարդիկ հավատան, որ իրոք իրավիճակ է փոխվել, ոչ թե ՝ եղունգ ունես գլուխդ քորի:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ խոզերի համար նախատեսված գոմերում տեղադրված են միջազգային չափանիշներին համապատասխան օդորակիչներ, ավտոմատ կերակրման համակարգ, խոզերի հատուկ լողացնելու ջրահեռացման համակարգ, ինչպես նաև հովացման և տաքացման համար նախատեսված կանդիցիոներներ, իսկ նման գոմեր ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ոչ մի երկրում չկա և այս գոմերը եթե տեսնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ձեռնամուխ կլինի, որպեսզի իր երկրում էլ նման գոմեր լինեն:
Նշված խոզաբուծական ֆաբրիկայում աշխատակիցների համար հատուկ կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան խոհանոց, տաք և սառը ջրով բաղնիք, սանհանգույցներն անգամ առանձնացված են, առանձին բուժկետ, հատուկ միջազգային սարքավորումներով հագեցված լաբորատորիա, որով հնարավոր է տեղում ախտորոշել խոզերին:
Ու հիմա խոզաբուծական ֆաբրիկայի ղեկավարութունը ժամանակավորապես դադարեցնում է մի քանի աշխատանքներ, որպեսզի գումար ներդնի տոռնադոյի հետևանքով վնասված տանքիների վերանորոգման վրա:
Նշված խոզաբուծակամ ֆաբրիկայում հետագայում ավելանալու է նաև աշխատողների թիվը, բացվելու են նոր աշխատատեղեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի րոպեանոց պտտահողմի հետևանքով խոզաբուծական ֆաբրիկան կրել է մոտ 80 մլն դրամի վնաս:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+