211652_close_icon
views-count2253 դիտում article-date 17:02 15-06-2020

Պեկինը նախապատրաստվում է

2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի բժշկական կենտրոնի կառուցումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։ Արդեն պատրաստ են հիվանդանոցը և բուժկենտրոնը։ Տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են բոլոր չափանիշներին: Հիվանդանոցն ունի հարմարավետ սենյակներ, վիրաբուժարաններ և մասնագիտական 18 բաժանմունք: Խաղերի ընթացքում մարզիկներին, աշխատակիցներին և հյուրերին կտրամադրվի բարձրորակ բժշկական օգնություն: Ակնկալվում է, որ օլիմպիական խաղերից հետո կլինիկան կծառայի ձմեռային մարզաձևերում վնասվածքների կանխարգելման, մարզիկներին առաջին բուժօգնության, ախտորոշման և վերականգնման վերաբերյալ հետազոտություններ անցկացնելուն։ Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներին օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար կգործի փրկարարական թիմ, որում ընդգրկված կլինեն Պեկինի հիվանդանոցների 101 մասնագետներ։

Նմանատիպ նյութեր