211652_close_icon
views-count30626 դիտում article-date 16:36 15-06-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Փանիկ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. ժամանել են Արթիկի և Մարալիկի հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունել Շիրակի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի 1-ին տան տանիքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից 2, և Մարալիկի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջներն ու քաղաքացիները կարողացել են կանխել կրակի տարածումը և այս պահին էլ կատարվում են մեկուսացման աշխատանքներ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հրդեհի պատճառը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր