1983 դիտում
16:56 15-06-2020
Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքը:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 467 հազար դրամ, որից 11 միլիոն 977 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 60 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը, 1 միլիոն 430 հազար դրամը՝ համայնքի բարերարը:
Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ համայնքի մանկապարտեզը շենքային անբարեկարգ պայմանների պատճառով դադարեցրել է գործունեությունը դեռեւս 2000 թվականից: Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով:
Առաջին փուլում կհիմնանորոգվի շենքի տանիքը: «Նորակերտի մանկապարտեզը ժամանակին գործել է 3 խմբով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը եւ նրա դռները բացել մեր համայնքի երեխաների առջեւ: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,-ներկայացրեց Նորակերտ համայնքի ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1557 դիտում
16:43 17-03-2022
Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կհիմնանորոգվի
Այս բաժնից
532 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
733 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան