211652_close_icon
views-count1172 դիտում article-date 19:26 25-10-2019

Գավառում հիմնանորոգվում է բազմաբնակարան շենքի տանիքը, մանկապարտեզի տանիքն ու պատուհանները. ՄԻՊ-ն ու մարզպետը հանդիպել են քաղաքացիների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպել են Գավառ քաղաքի բնակիչների հետ, որոնց խնդիրները համագործակցության արդյունքում լուծում են ստանում: Մասնավորապես, հիմնանորոգվում է քամու հետևանքով վնասված Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի տանիքը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բնակիչների հետ զրույցում նշել է, որ իրականացվող աշխատանքները համագործակցության հաջողված օրինակ են: Քաղաքացիներից դիմում ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը և Գեղարքունիքի մարզպետը աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ: Գեղարքունիքի մարզպետը տեղեկացրել է, որ Գավառ քաղաքի Կաբելագործների փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի տանիքի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության որոշումից մինչև շինարարության սկսվելը հարցն անցնում է որոշակի ընթացակարգերով, որոնք ժամանակ են պահանջում: Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև Գավառի թիվ 6 մանկապարտեզի տարածք, հանդիպել մանկապարտեզի վերաբացման համար Պաշտպանի աշխատակազմ դիմած քաղաքացիների հետ: Մարզպետը տեղեկացրել է, որ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված հրատապ խնդիրների կարգավորման ծրագրով: Հատկացված միջոցներով երեք մասնաշենքերի վրա կառուցվել է նոր տանիք, մեկ մասնաշենքում ամբողջությամբ, իսկ մեկ մասնաշենքում մասնակիորեն տեղադրվել են նոր պատուհաններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանկապարտեզը հնարավորինս արագ շահագործելու համար համատեղ աշխատանք իրականացնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր