211652_close_icon
views-count924 դիտում article-date 15:21 15-06-2020

Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կատարի հիմնադրամի եւ Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա անձնական ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում: «Չափազանց կարեւոր է, որ դպրոցներն լինեն անվտանգ եւ հակամարտություններից զերծ վայրեր: Որպես Ապահով դպրոցների միջազգային հռչակագիրը վավերացրած երկիր, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների ժամանակ ուսումնական հաստատությունների եւ դրանց ամբողջ անձնակազմի համար շարունակական կրթության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին: Վստահ եմ նաեւ, որ մարդկության առջեւ ծառացած այս դժվարին ժամանակաշրջանում միայն համատեղ մեծ ջանքերի շնորհիվ կկարողանանք ապահովել դպրոցական միջավայրերի անվտանգությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի նամակում:

Նմանատիպ նյութեր