211652_close_icon
views-count37540 դիտում article-date 23:10 14-06-2020

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. Ford-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 18:30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Գրիգոր Կ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ, 39-ամյա Գարիկ Մ.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գարիկ Մ.-ն մարմնական վնավսածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր