Հնդիկ հայտնի դերասանը ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանում ինքնասպան է եղել հայտնի բոլիվուդյան դերասան Սուշանտ Սինգհ Ռաջպուտը: Նա 34 տարեկան է:
Կինոաստղի մարմինը հայտնաբերել են նրա տան, որևէ նամակ նա չի թողել: Սաշանտը երբեք չէր խոսել առողջության, դեպրեսիայի կամ ֆինանսական դժվարությունների մասին:
«Երիտասարդ վառ դերասանը հեռացավ շատ վաղ: Նա մեծ հաջողությունների էր հասել հեռուստատեսությունում և ֆիլմերում: Ես ցնցված եմ նրա մահից: Իմ մտքերը նրա ընտանիքի և երկրպագուներ հետ են», իր թվիթերում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Սուշանտը վերջին գրառումն արել էր ինստագրամում՝ իր մահացած մոր մասին:
«Կոտրված անցյալ, որըր արցունքների պես գոլորշիանում է, անվերջ երազանքներ և անցողիկ կյանք, որոնք իրար հետ բանակցում են», գրել էր դերասանը:
Սուշանտ Սինգհ Ռաջպուտը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են. «Պիկեյ», «Մ.Ս. Դհոնի. չասված պատմություն», «Կեդարնատհ»: