3712 դիտում
18:32 14-06-2020
Ուժեղացված ստուգայցեր՝ Երևանի և Կոտայքի մարզի հյուրանոցառեստորանային համալիրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանությունը, համագործակցելով տեսչական մերմինների հետ, շարունակում է հսկողություն իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նկատմամբ՝ այս համատեքստում իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։
Հերթականը հունիսի 13-ին էր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումնների ծառայողները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ ուժեղացված ստուգայցեր իրականացրին մայրաքաղաքում և Կոտայքի մարզում գործող մի քանի տասնյակ ռեստորանահյուրանոցային համալիրներ։
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ պարետի որոշումներով պարտադիր կատարման ենթակա կանոններ են սահմանվել նաև այս տնտեսվարող սուբյեկտների համար։ Մասնավորապես՝ հյուրանոցառեստորանային համալիրներում պետք է խստագույնս պահպանվեն հիգիենայի կանոնները, լինեն ախտահանիչ նյութեր, աշխատակիցները պետք է իրականացնեն ախտահանում և փաստաթղթավորում, հաճախորդների և անձնակազմի ջերմաչափում, սպասարկման սրահներում հաճախորդների միջև սոցիալական հեռավորության պահպանում, արգելվում է մեկ սեղանի շուրջ հինգից ավելի անձանց առկայությունը, հանրային սննդի կազմակերպություններում ուղեկցվող ֆոնային երաժշտությունից զատ պետք է բացառվեն կենդանի կամ վերարտադրված երաժշտության կատարումները, ինչպես եւ՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումներ, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:
Ուժեղացված ստուգայցերի ընթացքում ոստիկանության ծառայողներն ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերեցին 13 խախտում, որոնց փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4820 դիտում
15:40 25-06-2018
Կանխարգելիչ միջոցառում ռեստորանային համալիրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
505 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
601 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է