Չինաստանում 65 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով
Պայթյունի արդյունքում Չինաստանում 65 մարդ է զոհվել, ավելի քան 130 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին է հայտնում LifeNews-ը:
Արևելյան Չինաստանի Կունշան քաղաքում՝ երկաթի գործարանում, այսօր՝ օգոստոսի 2-ին, հզոր պայթյուն է գրանցվել: Պայթյունի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները: