211652_close_icon
views-count827 դիտում article-date 17:13 13-06-2020

Արցախի նախագահը հանձնարարել է առավել մատչելի դարձնել տոհմային անասունների տրամադրումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից: Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել: Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր