Հայաստանում կբարձրացվեն տոհմային խոշոր եղջերավոր անասունների տնտեսությունների ստեղծման սուբսիդիաները
Հայաստանում կբարձրացվեն խոշոր եղջերավոր անասունների տոհմային տնտեսությունների ստեղծման սուբսիդիաները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 21-ի նիստում։
Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սուբսիդիաների չափը կբարձրացվի մինչև 50%՝ անկախ գնվող գլխաքանակից։ Սա, ըստ նրա, թույլ կտա խթանել ավելի խոշոր տնտեսությունների ստեղծումը։ Նախկինում մինչև 25 գլուխ տոհմային անասուն ձեռք բերելու դեպքում գործել է մինչև 30% սուբսիդիա, իսկ 25 գլխից ավելիի դեպքում՝ 40%։ Բացի այդ, մեկ գլխի համար սուբսիդիայի բացարձակ չափը 1 միլիոնից կդառնա 1,1 միլիոն դրամ։
Կբարձրացվեն նաև անասունների ձեռքբերման վարկերի սուբսիդիաները։ Ներկայումս վարկերը սուբսիդավորվում են այնպես, որ ներկրման դեպքում բիզնեսին մնում է վճարել տարեկան 3%, իսկ երկրի ներսում գնման դեպքում՝ 2% տոկոսադրույք։ Սուբսիդավորման ենթակա վարկի առավելագույն դրույքաչափը կազմում է 14%։
Այսօրվա որոշմամբ՝ տոկոսադրույքները կսուբսիդավորվեն ամբողջությամբ։ Այսինքն՝ բիզնեսին կմնա վճարել միայն մայր գումարը։ Դրա վճարման արտոնյալ ժամանակահատվածը 12 ամսից կդառնա 18 ամիս։
Նախորդ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում Հայաստանում բիզնեսը ձեռք է բերել 2600 գլուխ տոհմային անասուն, որոնց գլխաքանակը վերջին մի քանի տարում աճել է՝ հասնելով 12,2 հազարի։