211652_close_icon

Որքան գումար է հատկացրել պետությունը հյուրանոցներին՝ կորոնավիրուսով հիվանդներին մեկուսացման համար․ ԲՀԿ–ն հարցում է ուղարկել ՀՀ պարետին

views-count5343 դիտում article-date 22:52 10-06-2020
Հաշվի առնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն դիմած բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները՝ դիմում ենք Ձեզ, որպեսզի մեզ տրամադրեք մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցադրումների վերաբերյալ. 1. Համավարակի դեմ պայքարի գործընթացն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, միջազգային կառույցներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն ֆինանսական աջակցություն է ստացել, Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին որքա՞ն գումար է փոխանցվել և ի՞նչ նպատակներով է ծախսվել 2. Որքան գումար է հատկացվե՞լ մեկուսացման համար նախատեսված հյուրանոցներին և մեկուսացման գործընթացի կազմակերպիչներից յուրաքանչյուրին՝ ամսական կտրվածքով: 3 . Միջին հաշվարկով պետությունը որքա՞ն գումար է ծախսում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր պացիենտի բուժման համար: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր