4170 դիտում
19:04 10-06-2020
Ժամանակավորապես կասեցվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունը
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության եւ ատամնաբուժական կենտրոններ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն իրականացվում են սահմանված ձեւաչափով, որում կետ առ կետ արձանագրվում է՝ պատշաճ կերպո՞վ են արդյոք իրականացվում ախտահանման, ջերմաչափման ու դրանց արդյունքների գրանցման աշխատանքները, առկա՞ են արդոք փակվող աղբամաններ եւ գծանշումներ, պահպանվո՞ւմ է սոցիալական հեռավորությունը, առկա՞են գծանմուշներ եւ այլն։
Ակտիվ ստուգայցերը շարունակվում են նաեւ մարզերում եւ մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում։ Իսկ նախորդ օրերին ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաեւ կասեցումները, ինչպես սահմանված է ՀՀ պարետի որոշմամբ։
Այսօր, ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների, ժամանակավորապես կասեցվել է նաեւ Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Նախորդիվ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այստեղ արձանագրել էր հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսների ախտահանման, ոսկու շուկայի տարածքում՝ սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, իրազեկման պաստառների փակցման եւ այլ թերություններ։ Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։
Ստուգայցերին հաջորդող կասեցումները շարունակվում են նաեւ մարզերում։
ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված կանոնները։ Չպահպանելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
16:57 22-05-2020
Ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը․ ԱԱՏՄ
5228 դիտում
23:17 20-08-2014
«Տաշիր» առևտրի կենտրոնի տեսախցիկն արձանագրել է բջջայինի գողության պահը. տեսանյութ
Այս բաժնից
589 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
439 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
487 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը