211652_close_icon
views-count4479 դիտում article-date 18:02 10-06-2020

2019 թ.-ին անհետացած թութակը վերադարձվել է Երևանի կենդանաբանական այգի

2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։ 2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։ Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/23/1155462/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր էին նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ Վերջինս ոստիկաններին հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է «Կակադու» տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները ժամանել էին նշված խանութ, որտեղ վաճառողուհին հայտնել էր, որ նշված թութակը 2019 թվականի դեկտեմբերին ինքը ձեռք է բերել իր ծանոթ, Երևանի բնակիչ Նարեկ Գ-ից։ Վերջինս հայտնաբերվել էր ոստիկանների կողմից, և նա էլ, իր հերթին, հայտնել էր, որ ինքը զբաղվում է կենդանիների վաճառքով և նշված թութակը գտել է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի այս թռչունը ունի իր անհատականացնող քարտը, որը տեղադրված է թռչունի ենթամաշկում և համապատասխան սքաներ-ապարատի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ թութակը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն։ Ըստ թռչնաբանների, տվյալ թութակը քայլում է դանդաղ ու երկար չեր կարող թռչել։ Ըստ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի աղբյուրի՝ թութակի վանդակը վնասված չի եղել։ Տվյալ տեսակի թութակը համարվում է եզակի և ՀՀ-ում, քանի որ նման թութակից առկա է 2-ը՝ վարդագույն արու և էգ, որոնք երկուսն էլ պատկանել են կենդանաբանական այգուն։ Հայտնաբերված թութակը արուն է, իսկ նրա զույգը գտնվում է այգում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր