211652_close_icon

Երևանի ճամբարականներն այցելել են Կենդանաբանական այգի

views-count2070 դիտում article-date 13:32 13-08-2015
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվող բակային ճամբարներում երեխաների համար կազմակերպվում են ոչ միայն տեղային միջոցառումներ, այլև այցելություններ տեսարժան վայրեր, հանգստի գոտիներ: Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1, 15/2 հասցեում գործող բակային ճամբարի երեխաներն այցելել են Երևանի կենդանաբանական այգի: Կազմակերպվել է նաև հետաքրքրաշարժ էքսկուրսիա, որի ընթացքում փոքրիկները ծանոթացել են ինչպես այգում վաղուց բնակվող, այնպես էլ նոր բերված կենդանատեսակներին:

Նմանատիպ նյութեր