1012 դիտում
23:58 09-06-2020
Ժոան Գասպար. Ֆիգուն դավաճան էր և դա Պերեսի ստոր գործողությունների արդյունքն էր
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարտը խոսել է Լուիշ Ֆիգոյի սկանդալային տեղափոխության մասին Մադրիդի «Ռեալ», հայտնում է Armsport.am-ը:
«Ֆիգուն դավաճան էր: Հենց այն գիշեր, երբ ես ընտրվեցի «Բարսելոնայի» նախագահ, Ֆիգուն զանգահարեց ինձ և ասաց, որ նա ունի երկու տոմս, որոնցից մեկը՝ դեպի Մադրիդ, մյուսը՝ Բարսելոնա:
Նա ասաց, որ իր գործակալը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Եթե Ֆիգուն դա չստորագրեր, նա ստիպված կլիներ վճարել մոտ 3 միլիոն եվրո։ Նա ասաց, որ չի թողնի գործակալին տուժել, բայց եթե «Բարսելոնան» վճարի այդ գումարը, նա կմնա: Ես ասացի, որ մենք կվճարենք այդ գումարը: Ֆիգուն խնդրեց բանկային երաշխիքներով փաստաթուղթ վերցնել, բայց գիշեր էր, և ես չէի կարողանա դա անել:
Ես նրան երաշխիք տվեցի, որ մենք պարտավորություններ կստանձնենք, բայց նա տեղափոխվեց «Ռեալ»: Դա իմ լավ ընկեր Ֆլորենտինո Պերեսի կեղտոտ և ստոր գործողությունների արդյունքն էր», – մեջբերում է Գասպարտին Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ֆիգուն տեղափոխվեց «Բարսելոնայից» «Ռեալ» 2000 թվականին։ Նա «Ռեալի» կազմում խաղացել է 2000-ից 2005 թվականներին
Նմանատիպ նյութեր
6116 դիտում
22:24 06-03-2018
Ժոան Գասպար. Ի տարբերություն Նեյմարի, Ֆիգուն դավաճան է
9037 դիտում
16:43 19-07-2017
Ժոան Գասպար. ՊՍԺ-ն վրեժ է լուծում «Բարսելոնայից»
971 դիտում
15:41 15-09-2014
«Ռեալ»-ի երկրպագուները Պերեսի հրաժարականն են պահանջում
Այս բաժնից
1915 դիտում
21:53 20-11-2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
1756 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
1894 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն