211652_close_icon
views-count971 դիտում article-date 15:41 15-09-2014

«Ռեալ»-ի երկրպագուները Պերեսի հրաժարականն են պահանջում

Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները պահանջել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրաժարականը: Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ատլետիկո»-ի հետ կայացած խաղի ժամանակ «Արքայական ակումբի» երկրպագուները Պերեսի հետ կապված վանկարկումներ են հնչեցրել մարզադաշտի տրիբունաներում` կոչ անելով հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Երկրպագուների կարծիքով Պերեսն է մեղավոր մադրիդյան դերբիում թիմի պարտության և մրցաշրջանի ձախողված սկզբի համար: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության երեք տուրից հետո «Ռեալ»-ը երկու պարտություն է կրել և մեկ ոչ-ոքի է խաղացել:

Նմանատիպ նյութեր