5478 դիտում
23:27 09-06-2020
«Արամ Խաչատրյանը կողջուներ նման համարձակ քայլը». Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտորը՝ խաչատրյանական մրցույթն առցանց անցկացնելու մասին
Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին իրենց ողջույնի խոսքն են հղել բազմաթիվ հայտնի մշակութային գործիչներ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը‚ ողջունելով խաչատրյանական մրցույթի մասնակիցներին‚ նկատում է‚ որ թեև համավարակի պայմաններում մրցույթը կայանում է հեռավար‚ այնուամենայնիվ‚ պետք է նկատել‚ որ ստեղծված իրավիճակն է՜լ ավելի է ընդլայնում այս իրադարձության հետևորդների‚ ունկնդիրների թիվը։ «Վստահ եմ‚ որ ներկա պայմաններում մրցույթը կդառնա մեծ իրադարձություն ոչ միայն Հայաստանի‚ ԱՊՀ տարածաշրջանի‚ այլև ամբողջ աշխարհի մշակութային կյանքում»‚- ասում է պարոն Շվիդկոյը։
Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը նշում է‚ որ այս տարի ծառացան այնպիսի խնդիրներ‚ որոնք մենք ոչ մի կերպ չէինք կարող կանխատեսել. «Այդ պատճառով Եվրոպայում շատ միջազգային մրցույթներ կա՜մ չեղարկվել են‚ կա՜մ հետաձգվել անորոշ ժամանակով։ Դա կարելի է հասկանալ։ Սակայն ինձ մոտ հիացմունք է առաջացնում Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչների որոշումը. չնայած խոչընդոտներին՝ կայացնել մրցույթը՝ ընդ որում‚ նրան հաղորդելով միանգամայն այլ տեսք‚ որը համահունչ է մեր ժամանակների՝ 21-րդ դարի պահանջներին։ Մրցույթն անցկացվում է առցանց՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաները‚ արհեստական բանականությունը՝ այդպիսով է՜լ ավելի ընդլայնելով նրա լսարանը։ Վստահ եմ‚ որ Արամ Խաչատրյանը կողջուներ նման համարձակ քայլը»։
Այս օրերին շարունակվում է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Տարբեր երկրներից մասնակիցներ իրենց կատարումներով հեռավար ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։ Մրցույթի երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-13-ին‚ իսկ հունիսի 15-ին երրորդ՝ եզրափակիչ փուլում հայտնի կդառնան մրցույթի մրցանակակիրները։ Հաղթողը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Աշխարհում առաջին անգամ մենակատարը և նվագախումբը հանդես կգան հեռավար։
[b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
2766 դիտում
10:42 25-02-2019
Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. Արայիկ Հարությունյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
562 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
490 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը