211652_close_icon
views-count2406 դիտում article-date 13:05 09-06-2020

Արցախում կորոնավիրուսի վարակման 5 նոր դեպք է գրանցվել. վարակվածներից մեկը եկել է ՌԴ-ից, մյուսները մի ընտանիքից են

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, որը ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են: Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի: Հիվանդությունը, բարեբախտաբար, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր