Մբապեն աշխարհի ամենաթանկ խաղացողն է. Մեսին՝ 21-րդն է
Մարզական հետազոտությունների միջազգային CIES Football օբսերվատորին հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը:
Ամենաթանկ խաղացողը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:
Թոփ 10 ամենաթանկ խաղացողների ցանկը.
1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 259 միլիոն եվրո:
2. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 194 միլիոն եվրո
3. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ») – 179 միլիոն եվրո
4. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») – 171 միլիոն եվրո
5. Մարկուս Ռեշֆորդ (ՄՅՈւ) – 152 միլիոն եվրո
6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 144 միլիոն եվրո
7. Սադիո Մանե («Լիվերպուլ») – 139 միլիոն եվրո
8. Անտուան Գրիզման («Բարսելոնա») – 136 միլիոն եվրո
9. Ալֆոնսո Դևիս («Բավարիա») – 133 միլիոն եվրո
10. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 118 միլիոն եվրո
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին 21-րդն է ցուցակում, ում տրանսֆերային արժեքը կազմում է 100 մլն եվրո։ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցնում է 70-րդ տեղը․ նրա տրանսֆերային արժեքը CIES-ը գնահատում է 62 մլն եվրո։