211652_close_icon
views-count519 դիտում article-date 16:55 08-06-2020

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին, ժամը 10.00-ին, բաժին է ներկայացել 61-ամյա Ավետիք Ս.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Կոտայքի մարզի դատախազությանը: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ին, ժամը 19.00-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամը 22.05-ին Մարտունու բաժին է ներկայացել մայիսի 21-ից ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող 24-ամյա Աշոտ Գ.-ն: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր