211652_close_icon
views-count798 դիտում article-date 12:59 11-05-2020

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 39-ամյա Աբրահամ Մ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: *** Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին, ժամը 16.20-ին, բաժանմունք է ներկայացել 42-ամյա Կարեն Վ.-ն, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 9-ին, ժամը 10.40-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 37-ամյա Դավիթ Ք.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր