211652_close_icon
views-count1546 դիտում article-date 12:33 08-06-2020

Հունիսի առաջին շաբաթում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ․ ԱԻՆ

Հունիսի 1-7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 124 հրդեհի, 1 փլուզման, 3 ուժեղ կարկուտի դեպքեր, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, 8 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 123 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժնից ։ «Արձանագրվել է թունավորման 5 դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել յոթ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված չորս տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր