211652_close_icon
views-count3973 դիտում article-date 14:56 07-06-2020

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով: Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր