8346 դիտում
21:08 06-08-2019
Մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը. Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուկի միջոցով:
Գործողության հետևանքով երեխայի վիճակը ծանրացել է, որից հետո ծնողները դիմել են տեղամասային պոլիկլինիկա: Տեղամասային բժիշկը նրանց տրամադրվել է ուղեգիր՝ բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու, սակայն ծնողները կրկին չեն դիմել բժշկական կենտրոն և շարունակել են նույն «մեթոդով» բուժումը:
Երեխայի վիճակը գնալով ծանրացել է և միայն օգոստոսի 4-ին դիմել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, անմիջապես հոսպիտալացվել վերակենդանացման բաժանմունք: Ընդունման պահին երեխայի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, կոնտակտի մեջ գրեթե չի մտել:
Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար, նրան այժմ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նման դեպքերից խուսափելու համար առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ցանկացած առողջական խնդրի դեպքում չհապաղել և դիմել բժշկի օգնությանը: Ոչ մի պարագայում մի դիմեք ինքնակոչ «բժիշկների», հեքիմների ծառայությանը:
Նմանատիպ նյութեր
6410 դիտում
10:46 27-03-2020
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
3970 դիտում
14:56 07-06-2020
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
5216 դիտում
21:40 12-03-2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
727 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին